ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 21-ին, ժամը 18:29-ին ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Ford Escort» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1993 թ․) բախվել է մոտակա ժայռին։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան