Միջազգային

Կրեմլում կայացել է Պուտինի և Սի Ծինփինի պաշտոնական հանդիպման արարողությունը

2 րոպեի ընթերցում

Կրեմլում կայացել է Պուտինի և Սի Ծինփինի պաշտոնական հանդիպման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի պաշտոնական հանդիպման արարողությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Չինաստանի ղեկավարը ժամանել է Կրեմլի Մեծ պալատի գլխավոր մուտքի մոտ և շքասանդուղքով երկրորդ հարկ բարձրացել պատվո պահակախմբի կողքով։ Պուտինն ու Սի Ծինփինը ողջունել են միմյանց:

cRO8BTcpfJrRiYAAZEa2g26nJo0ooZgm.jpg (314 KB)

Նվագախումբը կատարել է Ռուսաստանի և Չինաստանի պետական ​​օրհներգերը։ Դահլիճում նաև ներկա են գտնվել երկու երկրների պատվիրակությունների անդամները։ Առաջնորդներն անցել են Սուրբ Եկատերինայի սրահ՝ նեղ կազմով բանակցությունների։

MlHlPohPCiRPOrDSL22Z6vW9SNWlDBRd.jpg (181 KB)

Ավելի ուշ ընդլայնված կազմով բանակցությունները կկայանան Ալեքսանդրյան դահլիճում, իսկ փաստաթղթերի ստորագրումը՝ Մալաքիտե ճեմասրահում։ Ղեկավարները նաև հանդես կգան համատեղ հայտարարությամբ։

zwyZAwEY4KPQASLy5tPQDjAn5Pb4OZLk.jpg (128 KB)

Ծրագիրը կավարտվի պետական ​​ճաշկերույթով: Ռուսական պատվիրակության կազմում էին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, փոխվարչապետներ Դենիս Մանտուրովը, Դմիտրի Չեռնիշենկոն, Տատյանա Գոլիկովան, Ալեքսանդր Նովակը, Յուրի Տրուտնևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի ղեկավարի օգնականներ Յուրի Ուշակովը և Մաքսիմ Օրեշկինը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում