Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը  Պեկինի ռազմավարական ընտրությունն Է. Սի Ծինփին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Պեկինի ռազմավարական ընտրությունն Է համարել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Այդ մասին ասված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, որն ամփոփել է երկու ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Չին-ռուսական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Չինաստանի ռազմավարական ընտրությունն է, որը բխում է սեփական հիմնարար շահերից և աշխարհում գերիշխող միտումներից», - շարադրում է արտաքին գործերի նախարարությունը Չինաստանի նախագահի հայտարարությունների բովանդակությունը։

Սի Ծինփինը նաև նշել է, որ Չինաստանը հաստատակամորեն հավատարիմ է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ամրապնդման ընդհանուր ուղեգծին։ Բացի դրանից, երկու երկրների ղեկավարների միջև տեղի է ունեցել «մտքերի խորը փոխանակում ուկրաինական հարցի շուրջ»։ Ըստ հաղորդագրության՝ Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ երկրների մեծ մասը հավանություն Է տալիս լարվածության թուլացմանը, կողմ է խաղաղ բանակցություններին, ինչպես նաև «դեմ Է կրակի վրա յուղ լցնելուն»։

Նշվում է, որ Սի Ծինփինը Պուտինին վստահեցրել է, որ «Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ ուկրաինական հարցի քաղաքական կարգավորման աջակցության գործում»։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը ՌԴ նախագահի հրավերով մարտի 20-ից մինչև 22-ը պետական ​​այցով գտնվում Է Ռուսաստանում:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին