ԱՄՆ-ը Սի Ծինփինին կոչ է անում ճնշում գործադրել Պուտինի վրա՝ «դադարեցնելու պատերազմական հանցագործություններն Ուկրաինայում»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Չինաստանի նախագահ Սի Ծինփինին կոչ է անում ճնշում գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի վերջինս «դադարեցնի Ուկրաինայում պատերազմական հանցագործությունները»:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Ծինփինը մարտի 20-ից պետական այցով գտնվում է Մոսկվայում: Նա այսօր պաշտոնական բանակցություններ կվարի Պուտինի հետ:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը Ծինփինին կոչ է արել իր ռուս գործընկերոջը հորդորել զորքերը դուրս բերել Ուկրաինայից:

«Հույս ունենք, որ նախագահ Սին նախագահ Պուտինի վրա ճնշում կգործադրի՝ դադարեցնելու ուկրաինական քաղաքների, հիվանդանոցների և դպրոցների ռմբակոծումը, վերջ դնելու պատերազմական հանցագործություններին ու վայրագություններին և դուրս բերելու զորքերը», - ասել է Քիրբին:

Պաշտոնյան նշել է, որ հրադադարի ձգտելը բավական չի լինի:

«Սակայն մենք անհանգստացած ենք, որ փոխարենը Չինաստանը կրկին կոչ կանի հրադադարի, որի արդյունքում ռուսական ուժերը կմնան Ուկրաինայի ինքնիշխան տարածքում, իսկ ցանկացած զինադադար, որը չի անդրադառնում Ուկրաինայից ռուսական ուժերի դուրսբերմանը, գործնականում կվավերացնի Ռուսաստանի անօրինական նվաճումները», - հավելել է Քիրբին:

Վլադիմիր Պուտինն ասել է, որ կքննարկի «Ուկրաինայի սուր ճգնաժամը կարգավորելու համար» Սի Ծինփինի առաջարկած ծրագիրը՝ բաղկացած 12 կետից։

Չինաստանն այդ ծրագիրը հրապարակել էր փետրվարի վերջին. այն ներառում է ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղության բանակցությունները վերսկսելու դրույթներ: Չինաստանի ծրագրում կոնկրետ չի նշվում, որ Ռուսաստանը պետք է զորքերը դուրս բերի Ուկրաինայից, ինչը Կիևը համարում է բանակցություններ սկսելու նախապայման: Փոխարենը, Չինաստանն ընդգծում է բոլոր երկրների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը: Պեկինի առաջարկած ծրագրում նաև դատապարտվում են միակողմանի պատժամիջոցները:

Երեկ երկու ղեկավարներն առանձնազրույց էին անցկացրել, որին հաջորդել էր ոչ պաշտոնական ճաշկերույթը:

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին