Միջազգային

Չինաստանը և Ռուսաստանը վստահելի գործընկերներ են. Սի Ծինփին

2 րոպեի ընթերցում

Չինաստանը և Ռուսաստանը վստահելի գործընկերներ են. Սի Ծինփին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստան ժամանելուց հետո ասել է, որ Պեկինը և Մոսկվան հուսալի գործընկերներ են: Նա շեշտել է, որ այս բոլորովին ոչ հանգիստ աշխարհում ՉԺՀ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ վճռականորեն կանգնել՝ ի պաշտպանություն միջազգային իրավունքի:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Չինաստանը և Ռուսաստանը լավ հարևաններ են և հուսալի գործընկերներ, որոնք կապված են լեռներով ու գետերով»,-հայտարարել Է Չինաստանի ղեկավարը։

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր տարածաշրջանային և միջազգային թեմաներ։

«Ակնկալում եմ, որ այցի ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանգամանորեն կարծիքներ կփոխանակեմ երկկողմ հարաբերությունների հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր տարածաշրջանային ու միջազգային թեմաների շուրջ, նախանշել ռազմավարական փոխգործակցության և գործնական համագործակցության զարգացման ծրագիրը», -հայտարարել է Սի Ծինփինը Մոսկվայում վայրէջքից հետո:

Ծինփինը Մոսկվայում է գտնվում երկօրյա պետական այցով: Սա նրա առաջին արտասահմանյան ուղևորությունն է երրորդ անգամ Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում