Միջազգային

Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում Մոսկվայի ժամանակով ժամը 12:59-ին (Երևանի ժամանակով 13:59-ին): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ի թղթակիցը:

Ավելի վաղ ТАСС-ը հայտնել էր, որ քան 50 մեքենաներ և միկրոավտոբուսներ են սպասում Չինաստանի նախագահի և նրա պատվիրակության ժամանմանը։

Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շփումը կսկսեն այսօր օրվա երկրորդ կեսին: Պեսկովը պարզաբանել է, որ ղեկավարները կանցկացնեն առանձնազրույց, որը կշարունակվի ոչ պաշտոնական ճաշկերույթով:

«Այսօր կլինի Պուտինի և Սի Ծինփինի ոչ պաշտոնական, բայց ուղղակի և շատ կարևոր շփումը», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մարտի 20-ից 22-ը պետական ​​այցով կժամանի Ռուսաստան։ Դա կլինի առաջին երկիրը, որը Չինաստանի ղեկավարն այցելում է մարտի 10-ին Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (Խորհրդարանի) կողմից երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում