Քաղաքականություն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հրաչյա Սարգսյանը հայտարարեց գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ։

«Ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ։ Շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման զարգացման ուղղությամբ»,- ասաց նա։

Նա հույս հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի դեմս քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի կստանա երևանցու վստահության քվեն և հնարավորություն կունենա շարունակել համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը։

Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստում։ Մինչ այդ, 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում