Տարածաշրջանային

Վրաստանում ռազմական ճամբար կբացվի բարձր դասարանցիների համար

2 րոպեի ընթերցում

Վրաստանում ռազմական ճամբար կբացվի բարձր դասարանցիների համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում Է այս տարի բացել ամառային ռազմական ճամբար բարձր դասարանների աշակերտների համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգու բարձրացման, առողջ ապրելակերպի քարոզման և վրացական բանակի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով պաշտպանության նախարարությունն սկսում է նոր նախագիծ: Ամառային բանակային ճամբարը պաշտպանության նախարարության Ռազմավարական հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի վարչության նախաձեռնած ծրագիրն է:

Այս տարի պաշտպանության նախարարությունն այն առաջին անգամ կիրականացնի կրթության և գիտության նախարարության հետ միասին», - նշվում է գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Ճամբարը կբացվի Թբիլիսիի մունիցիպալիտետի Կոջորի ավանում՝ ծովի մակարդակից ավելի քան 1300 մետր բարձրության վրա՝ շրջապատված անտառներով:

Ճամբարը կընդունի 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների: Այսօր օբյեկտի տարածք են այցելել պաշտպանության և կրթության փոխնախարարներ Գրիգոլ Գիորգաձեն և Թամար Մախարաշվիլին, որոնք դիտել են ենթակառուցվածքները և քննարկել դպրոցականների պատրաստման ծրագիրը։ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ճամբարի տարածքում նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն սկսվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում