«Բավարիա»-ի երկրորդ թիմի հարձակվողը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

19-ամյա ֆուտբոլիստն արդեն մոտ օրերսկժամանի Հայաստան՝ մասնակցելուՀայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին:

Հայերեն English