Պաշտոնական

Հայաստանը հետաքրքրված է 2027 թվականին նախատեսված Ֆրանկոֆոնիայի հոբելյանական խաղերը հյուրընկալելու հարցում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հետաքրքրված է 2027 թվականին նախատեսված Ֆրանկոֆոնիայի հոբելյանական խաղերը հյուրընկալելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության օրակարգին և այդ շրջանակում արդյունավետ համարել Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քառամյա նախագահությունը։

Զեյնա Մինան խնդրել է Արայիկ Հարությունյանին՝ ՀՀ վարչապետին փոխանցել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ջերմ ողջույնները, ինչպես նաև ՖՄԿ գոհունակությունը հայտնել 2027թ. նախատեսված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ հոբելյանական խաղերը հյուրընկալելու Հայաստանի հետաքրքրության կապակցությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել համապատասխան հայտ ներկայացնելու հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է եղել սպորտային և մշակութային միջազգային միջոցառումների անցկացման գործում Հայաստանի կուտակած փորձին։ Նշվել է, որ առկա դրական փորձը կարող է լավագույնս օգտագործվել Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում