Քաղաքականություն

Բաքուն և Երևանը պետք է խստորեն պահպանեն եռակողմ համաձայնության բոլոր, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ դրույթները. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Բաքուն և Երևանը պետք է խստորեն պահպանեն եռակողմ համաձայնության բոլոր, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ դրույթները. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը շեշտում է Բաքվի ու Երևանի կողմից եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ դրույթները պահպանելու անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի հասցեին հնչեցրած նոր սպառնալիքների վերաբերյալ հարցին՝ Զախարովան ասել է. «Ցանկացած կողմի ռազմատենց հռետորաբանությունն անարդյունավետ է, այն չի օգնում խաղաղության օրակարգի առաջմղմանը: Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է խստորեն պահպանեն ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության և Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ»:

Նա հավելել է՝ կարծում են նաև, որ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում