Սպորտ

Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

1 րոպեի ընթերցում

Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

23-ամյա ֆուտբոլիստը մինչ «Լոկոմոտիվ» տեղափոխվելը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Կուրսկի «Ավանգարդ»-ում:

Որոշումը կայացնելուց հետո Նաիր Տիկնիզյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար: Կփորձեմ ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել հավաքականին: Որոշումը կայացրել եմ իմ նախաձեռնությամբ, սա եղել է իմ անձնական ընտրությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում