Մեկնարկում է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի առցանց վաճառքը. հանդիպմանը հյուր երկրպագուներ ներկա չեն լինի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 6-իցմեկնարկում էՈՒԵՖԱ Եվրոպայի2024 թվականի առաջնությանորակավորման փուլի՝ մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքըhttps://tickets.ffa.am/կայքում:
«Արմենպերս»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Տոմսերի վաճառքըՎ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Այդ մասինկտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից,հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս։Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ
ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու: