Միջազգային

Չինաստանն ավելացրել է ռազմական բյուջեն՝ նախազգուշացնելով աճող սպառնալիքների մասին

1 րոպեի ընթերցում

Չինաստանն ավելացրել է ռազմական բյուջեն՝ նախազգուշացնելով աճող սպառնալիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հայտարարել է, որ այս տարի իր ռազմական ծախսերը կավելացնի 7%-ով՝ նախազգուշացրելով ռազմական սպառնալիքների աճի մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Պեկինի ռազմական բյուջեն շուրջ 225 մլրդ դոլար է կազմում, այնուամենայնիվ, այն դեռ 4 անգամ ավելի փոքր է ԱՄՆ-ի ռազմական բյուջեից:

Չինաստանի վարչապետի պաշտոնը լքող Լի Կեցյանը Ազգային ժողովրդական կոնգրեսի (խորհրդարանի) նիստում հայտարարել է, որ «Չինաստանին ճնշելու արտաքին ջանքերը մեծանում են», հետևաբար, երկրի զինված ուժերը պետք է ավելացնեն զինվորական պատրաստության մակարդակը:

Նիստին նաև հայտարարվել է, որ Չինաստանն այս տարի տնտեսական աճի ավելի քիչ նպատակակետ կսահմանի՝ 5 %:

BBC-ն նշում է, որ այս շաբաթ Ազգային ժողովրդական կոնգրեսի նստաշրջանի ընթացքում խորհրդարանը նաև կհաստատի Սի Ծինփինին երկրի ղեկավարի պաշտոնում, քանի որ նա կընտրվի Չինաստանի նախագահ և զինված ուժերի հրամանատար: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Սի Ծինփինն այս պաշտոններն իր համար ապահովել էր անցյալ տարվա հոկտեմբերին, երբ նա երրորդ ժամկետով վերընտրվեց որպես կոմունիստական կուսակցության ղեկավար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում