«Նոր գիրք»-9/23. Կալիդասա, Բարրի, Սերժ Սարգսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Կալիդասա, «Մատանիով ճանաչված Շակունտալան։ Ամպ-ավետաբեր»

IV-V դդ. հնդիկ մեծ բանաստեղծ և թատերագիր Կալիդասայի ստեղծագործությունը համաշխարհային գրականության գոհարներից է։ Կալիդասայի թատերգությունների և պոեմների գլխավոր թեման սերն է իր բազմաբնույթ դրսևորումներով։ «Մատանիով ճանաչված Շակունտալան» և «Ամպ-ավետաբերը» Կալիդասայի գլուխգործոցներն են, որոնք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և մեծ ազդեցություն են թողել Եվրոպայի հոգևոր մշակույթի վրա։ Ներկա հրատարակությամբ «Մատանիով ճանաչված Շակունտալան» հայ ընթերցողին է ներկայացվում երկրորդ, իսկ «Ամպ-ավետաբերը»՝ երրորդ անգամ։ Թարգմ.՝ Ա. Առաքելյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն . Ջեյմս Մեթյու Բարրի, «Փիթեր Փեն»

«Փիթեր Փենը» կամ «Փիթերը և Ուենդին» շոտլանդացի գրող Ջեյմս Մեթյու Բարրիի վիպակներից է, որը լույս է տեսել 1911 թ. և հետագայում դարձել մանկական գրականության գլուխգործոցներից մեկը: Վիպակ-հեքիաթը Փիթեր անունով մի տղայի մասին է, որը չէր ուզում մեծանալ: Մի անգամ թռչելով Դարլինգների մանկասենյակի պատուհանից ներս՝ նա ծանոթանում է Ուենդիի հետ և համոզում նրան ու նրա 2 եղբայրներին իր հետ թռչել Չկաստան՝ կղզի, որի վրա կարող են ոտք դնել միայն երեխաները: Իսկ կղզու վրա բազմաթիվ արկածներ են սպասում նրանց: Փիթերին հանդիպած բոլոր երեխաները, ի վերջո, մեծանում են, իսկ նա համառորեն հրաժարվում է մեծանալուց: Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Սերժ Սարգսյան, «Բանակցային առաջնագծում»

«Բանակցային առաջնագծում» ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) եւ հետնախագահական շրջանի չորս տարիներին (2018-2022) ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները:

Դրանցում արտահայտված մոտեցումները հստակ ցույց են տալիս վերոնշյալ ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, բանակցային գործընթացի զարգացումները, որոշակի փուլերում առաջացած խնդիրները, առաջընթացն ու ձեռքբերումները, ՀՀ երրորդ նախագահի եւ նրա քաղաքական թիմի «կարմիր գծերը» հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն