Արարատի մարզի Այգավան գյուղի բենզալցակայանի մոտ բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու տուժած

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 3-ին, ժամը 17։02-ին ահազանգ է ստացել, որ Այգավան գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1985 թ.) և «Nissan Altima» (վարորդ՝ Ն․ Պ․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Հ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր և տեղափոխել Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Ն. Պ․-ն տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը