Հասարակական

Քաղաքացիական պաշտպանությունը ազգային անվտանգության բաղկացուցիչ և անբաժանելի մասն է. Կամո Ցուցուլյանն ուղերձ է հղել

1 րոպեի ընթերցում

Քաղաքացիական պաշտպանությունը ազգային անվտանգության բաղկացուցիչ և անբաժանելի մասն է. Կամո Ցուցուլյանն ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ ուղերձ է հղել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ ՓԾ տարածած ուղերձից, դրանում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ գործընկերներ, մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին և ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներին:

Քաղաքացիական պաշտպանությունը պետության կարևորագույն գործառույթներից է, ազգային անվտանգության բաղկացուցիչ և անբաժանելի մասը:

Քաղաքացիական պաշտպանության համակարգն անդադար ընդլայնում է կարողությունները և շարունակում զարգանալ։ Այն իր մեջ ներառում է խաղաղ և պատերազմական ժամանակահատվածում հասարակության, քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման և իրականացման միջոցառումներ, որոնք փրկարարները պատվով և նվիրումով են կատարում:

Կրկին շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ, մաղթում անվտանգ ծառայություն և խաղաղություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում