Սպորտ

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մարտ ամսվա դասակարգման նոր աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ` Գաբրիել Սարգսյանը 41-րդն է, իսկ Հայկ Մարտիրոսյանը` 50-րդը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 11-րդն է:

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը 40-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 68-րդը և Աննա Սարգսյանը` 74-րդը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում