«Ինտեր»-ը պարտվեց Բոլոնիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 24-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվեց «Բոլոնիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բոլոնիայի «Դելարա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից 12 րոպե անց «Բոլոնիա»-ն կարող էր բացել հանդիպման հաշիվը` դիպուկ հարվածով գնդակը «Ինտեր»-ի դարպասն ուղարկեց Բարոուն, սակայն մրցավարները դարպասի գրավում չարձանագրեցին՝ նկատելով խաղից դուրս վիճակ: Առաջին կեսում բավականին ակտիվ էր գործում նաև Հենրիխ Մխիթարյանը, սակայն թիմերն, ի վերջո, ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում «Ինտեր»-ը մի քանի վտանգավոր պահեր ուներ, սակայն չէր իրացնում դրանք: «Բոլոնիա»-ն հստակ էր գործում պաշտպանությունում: 76-րդ րոպեին, այնուամենայնիվ, «Բոլոնիա»-ն հաղթանակի նժարը թեքեց իր կողմը: Պաշտպանների սխալից օգտվեց Օրսոլինին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 64-րդ րոպեին:

«Բոլոնիա»-«Ինտեր»` 1:0:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է երկրորդ տեղում և ունի 46 միավոր:

Հետևեք մեզԻնստագրամում

Հայերեն Русский

Իրանը կտրականապես մերժել է Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու ԱՄՆ-ի ծրագիրը

Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը

Իրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որը իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն. Սոբհանի

Մեքսիկան ազգային գվարդիայի առաջին ստորաբաժանումն ուղարկել է ԱՄՆ-ի հետ սահման

ՀՀ ԱԺ նախագահն ու Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցերը

Ըստ ԱՏՁՄ-ի՝ օրենսդրական նոր կարգավորումները սահմանափակում են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը

ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Նորվեգիա

ՀՀ ՄՊՀ նախագահը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների հանդիպմանը

Իրանը կտրականապես դեմ է ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար․ դեսպան Սոբհանի

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը