ՃԿԱԿ-ը Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ-ի մասին ահազանգ է ստացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը (ՃԿԱԿ) փետրվարի 26-ին, ժամը 15:53-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կարդացեք հոդվածը` Русский