Հասարակական

Հրշեջները մարել են Երևանի Ֆրիկի փողոցում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Երևանի Ֆրիկի փողոցում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 26-ին, ժամը 00։24-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ֆրիկի փողոցում այրվում է տնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ կիսաքանդ շինության նկուղում (մոտ 40 քմ) այրվում է կուտակած աղբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում