Վահրամ 5-րդ արքայի կյանքի հետաքրքիր դրվագները կենդանություն կստանան հայ-իրանական ներկայացմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Երիտասարդական թատրոնի և իրանական «Թանդիս» թատերախմբի համագործակցության արդյունքում փետրվարի 26-ին Երևանում կներկայացվի «Յոթ գեղեցկուհիներ» բեմադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացման ռեժիսոր, սցենարիստ և գլխավոր դերակատար Համիդ Շեյխին պատմեց, որ «Թանդիս» թատերախումբն ստեղծվել է համավարակի տարածման տարիներին: Այն հաջողության է հասել Իրանում և երկու տարի շարունակ ճանաչվել է ամենաարդյունավետ գործող ստեղծագործական թիմ:

««Յոթ գեղեցկուհիներ» ներկայացումը սիրվել է Իրանում: Հայերի ու պարսիկների մշակութային ու պատմական ընդհանրությունները շատ են, ուստի որոշեցինք նաև հայ հանդիսատեսին բեմադրությունը դիտելու հնարավորություն ընձեռել: Ներկայացման մեջ ընդգրկված են ինչպես պարսիկ, այնպես էլ հայ դերասաններ»,-նշեց ռեժիսորն ու հիշեցրեց՝ երկու ազգերը դարեր շարունակ ապրել են կողք կողքի և պատահական չէ, որ ներկայացմամբ անդրադարձել են Սասանյանների ժամանակաշրջանին, երբ հայերն ու պարսիկները, կարող ենք ասել, նույն երկրում են ապրել:

Համիդ Շեյխին բեմադրության մեջ մարմնավորում է Սասանյանների դինաստիայի Վահրամ 5-րդ արքային, որն իշխել է և՛ Հայաստանին, և՛ Պարսկաստանին: Ներկայացմամբ ցույց են տվել այն շրջանը, երբ արքան ամուսնանում էր տարբեր երկրների արքայադուստրերի հետ:

«Հայերին արյունակից եղբայրներ ենք համարում և բեմադրությամբ, որը հայերեն ու պարսկերեն է, փորձել ենք ներկայացնել և՛ հայերի, և՛ պարսիկների, և՛ ռուսների ու այլ երկրների մշակույթները: Այդ շրջանին հատուկ հագուստների միջոցով կոլորիտային միջավայր ու մթնոլորտ ենք ստեղծել»,-շեշտեց նա:

Ռեժիսոն ասում է, որ շատ երկրներում է եղել, սակայն Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը:

Նա հույս ունի, որ Հայաստանի հետ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա, և ինքը հայ արտիստների մասնակցությամբ կբեմադրի նաև «Շարզադ» ներկայացումը, որը Պարսկաստանում մեծ հաջողություն է ունեցել:

Երիտասարդական թատրոնի և «Թանդիս»-ի համագործակցությունը կայացել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի, «Հայաստան» կրթամշակութային ակումբի աջակցությամբ, որը կամուրջ է Հայաստանի և այլ երկրների կրթամշակութային կառույցների միջև:

Հայերեն

Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ