Սպորտ

ԱՄՆ աթլետիկայի հավաքականի նախկին անդամը Հայաստանը ներկայացնելու իրավունք է ստացել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ աթլետիկայի հավաքականի նախկին անդամը Հայաստանը ներկայացնելու իրավունք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր տարածությունների վազորդ Ալիսոն Հալվերսոնը պաշտոնապես Հայաստանը ներկայացնելու իրավունք է ստացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը շեշտեց, որ Հալվերսոնը Հայաստանի քաղաքացիություն ստացել էր դեռևս 2019 թվականին, սակայն Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն, նա չէր կարող փոխել քաղաքացիությունը և անմիջապես ներկայացնել տվյալ երկիրը: Նա պարտավոր էր սպասել 2 տարի, քանի որ ժամանակին հանդես է եկել ԱՄՆ հավաքականի կազմում:

«Հալվերսոնն ինքն էր առաջարկել Ռոբերտ Էմմիյանին ներկայացնել Հայաստանը: Տարիներ առաջ նա ուզում էր մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Դեռևս հստակեցում չկա, թե որ ձևերում նա հանդես կգա»,-ասաց Շահբազյանը:

Ալիսոն Հալվերսոնը 31 տարեկան է: Հանդես է եկել ԱՄՆ հավաքականի կազմում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում