Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը առանձնահատուկ պատիվ է ինձ համար. Քրիստինա Քվինը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը փետրվարի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։

«Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը առանձնահատուկ պատիվ է ինձ համար։ Միացյալ Նահանգները խիստ արժևորում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված գործընկերությունը Հայաստանի հետ։ Ակնկալում եմ սերտորեն աշխատել Հայաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ և աջակցել Հայաստանի և հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի խթանմանն ուղղված ջանքերին», - ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, նախագահի հետ հանդիպմանն ասել է դեսպանը։

Մինչ Հայաստան ժամանելը՝ Քրիստինա Քվինը 2019-22 թթ․ եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և ԱՄՆ փոխդեսպանը Կիևում։

Մինչ այդ նա տնտեսական հարցերով նախարար-խորհրդական էր Փարիզի ԱՄՆ դեսպանությունում, փոխդեսպանի պաշտոնակատար և տնտեսական հարցերով խորհրդական՝ Բանգկոկի ԱՄՆ դեսպանությունում, տնտեսական հարցերով խորհրդական՝ Լոնդոնի ԱՄՆ դեսպանությունում, ԵՄ-ի, Ուկրաինայի և Բելառուսի բաժնի ղեկավար՝ Ազգային անվտանգության խորհրդում։

Դեսպան Քվինը նաև աշխատել է Մոսկվայի ԱՄՆ դեսպանությունում, Բրյուսելում՝ Եվրամիության ԱՄՆ առաքելությունում, Մանիլայի ԱՄՆ դեսպանությունում, իսկ մայրաքաղաք Վաշինգտոնում նա զբաղվել է Եվրամիության և Սլովենիայի հետ երկկողմ հարաբերությունների հարցերով։

Դեսպան Քվինը ծնունդով Կալիֆորնիայի նահանգից է, ուսանել է Օքսիդենթալ քոլեջում՝ ստանալով բակալավրի կոչում, ապա ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում:

Հայերեն العربية English Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան