Քաղաքականություն

Կայացել է Հայաստանում  Եվրոպական Միության դիտորդական առաքելության պաշտոնական բացման արարողությունը

1 րոպեի ընթերցում

Կայացել է Հայաստանում  Եվրոպական Միության դիտորդական առաքելության պաշտոնական բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 20-ին մեկնարկել են ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության աշխատանքները, կայացել է պաշտոնական բացման արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայվելու է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։

Պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես եկան ԵՄ քաղաքացիական պլանավորման և անցկացման գծով գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգիրյանը, ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալը՝ շեշտելով առաքելության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման և սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր քաղաքացիների բարեկեցության և անվտանգության տեսանկյունից»,- նշել է Արսեն Թորոսյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում