Միջազգային

Բայդենն ակնկալում է զրույց ունենալ Սի Ծինփինի հետ` չնայած չինական օդապարիկի հետ կապված միջադեպին

2 րոպեի ընթերցում

Բայդենն ակնկալում է զրույց ունենալ Սի Ծինփինի հետ` չնայած չինական օդապարիկի հետ կապված միջադեպին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ակնկալում Է զրույց ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և տրամադրված Է շարունակել համագործակցությունը Պեկինի հետ՝ չնայած խոցված չինական օդապարիկի հետ կապված միջադեպին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է CNN-ից:

«Այդ միջադեպն ընդգծում է մեր դիվանագետների և ռազմական բնագավառի փորձագետների միջև հաղորդակցության բաց գծերի պահպանման կարևորությունը: Մեր դիվանագետները կշարունակեն հաղորդակցվել (չինացիների հետ), և ես կշարունակեմ կապ պահպանել ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինփինի հետ», - ասել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

«Ես սպասում եմ նախագահ Սի Ծինփինի հետ զրույցին», - հավելել է Բայդենը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ չի պատրաստվում Չինաստանի ղեկավարությունից ներողություն խնդրել խոցված օդապարիկի համար։

«Մենք ձգտում ենք մրցակցության, ոչ թե հակամարտության Չինաստանի հետ: Մենք նոր Սառը պատերազմ չենք փնտրում», ասել է Բայդենը:

«Մենք նաև կշարունակենք փոխգործակցել Չինաստանի հետ, ինչպես դա արել ենք վերջին երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել է նա։

Ավելի վաղ փետրվարին ԱՄՆ-ի երկնքում հայտնաբերվել և խոցվել էր չինական օդապարիկ, որը Վաշինգտոնը որակել էր հետախուզական: Վերջին օրերին ԱՄՆ-ի և Կանադայի երկնքում ևս երեք թռչող օբյեկտ է խոցվել:

Բայդենի խոսքով՝ վկայություններ չկան, որ այս երեք խոցված օբյեկտներն առնչություն ունեն Չինաստանի հետախուզական օդապարիկի հետ կամ որևէ այլ երկրի թռչող սարքեր են: Դրանք, ըստ ԱՄՆ նախագահի, կարող են կապված լինել մասնավոր ընկերությունների հետ, որոնք ուսումնասիրում են եղանակը կամ գիտական հետազոտություններ են կատարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում