«Շաքար». «Լադանիվա» խումբը նոր երգ է հրապարակել
1 րոպեի ընթերցում
![«Շաքար». «Լադանիվա» խումբը նոր երգ է հրապարակել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/02/1104363.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, երկրպագուների դատին է հանձնել «Շաքար» երգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակն արդեն համացանցում է:
«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր: