ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունն ԱՄԷ-ում կմասնակցի «IDEX 2023» միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում կմասնակցի «IDEX 2023» միջոցառմանը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

««IDEX 2023» միջոցառմանը մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 18-25-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ:

Պատվիրակության կազմը և գործուղման ժամկետները՝ ըստ որոշման հավելվածի՝

Ռոբերտ Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (պատվիրակության ղեկավար, 2023 թ. փետրվարի 19-21)

Գևորգ Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ (2023 թ. փետրվարի 20-22)

Արտյոմ Մեհրաբյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (2023 թ. փետրվարի 20-24)

Սարգիս Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական (2023 թ. փետրվարի 19-21)

Տաթևիկ Սողոմոնյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության առևտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետ (2023 թ. փետրվարի 18-25)։

Հայերեն

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres