ՀԱՊԿ-ը հնարավոր է համարում, որ Իրանը կպատասխանի Սպահանում ռազմական օբյեկտների վրա ԱԹՍ-ներով գրոհին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական Սպահանում հունվարի վերջին տեղի ունեցած անօդաչուների հարձակումը ռազմական օբյեկտների վրա կհրահրի Իրանի պատասխան գործողությունները, ինչը կնպաստի տարածաշրջանում լարվածության աճին: Նման հայտարարություն է արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Այս տարվա հունվարի վերջին հասցված հարվածները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ինչպես նաև դիվերսիաները Իրանի ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտներում, ամենայն հավանականությամբ, կհրահրեն Իրանի պատասխան գործողությունները, ինչը կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության աճին», - ասել է Սիդորովը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում։

Հունվարի 28-ին հարձակում է կատարվել Իրանի Սպահան նահանգում տեղակայված պաշտպանական ձեռնարկություններից մեկի վրա։ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության հայտարարության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի գրոհը հաջողվել Է կասեցնել պաշտպանական համակարգերով, ոչ ոք չի տուժել, օբյեկտին հասցված վնասներն աննշան են:

Հայերեն Русский

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում