Ստոլտենբերգը մտադիր է մինչև հոկտեմբեր թողնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն այդ պաշտոնն զբաղեցնում Է իններորդ տարին, մտադիր չէ երկարաձգել իր մանդատը, կիրակի օրը հաղորդել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուին։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Գլխավոր քարտուղարի մանդատը երկարացվել է երեք անգամ, և նա պաշտոնավարել է, ընդհանուր առմամբ, գրեթե ինը տարի», - հրատարակությունը մեջբերում Է մամուլի քարտուղարի խոսքը։ Նրա խոսքով՝ Ստոլտենբերգը «մտադրություն չունի խնդրել, որպեսզի իր մանդատը կրկին երկարաձգվի»: Թերթը հիշեցնում է, որ 2022 թվականի մարտին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ղեկավարները որոշում Էին ընդունել երկարաձգել Ստոլտենբերգի մանդատը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։

Այն ժամանակ հայտարարվել Էր, որ մանդատի ավարտից հետո նա կգլխավորի Նորվեգիայի կենտրոնական բանկը։ Սակայն, ինչպես նշում Է Le Figaro-ն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է այս պաշտոնից։ Նորվեգիայի նախկին վարչապետը, որի 64 տարին լրանում Է մարտին, դաշինքը գլխավորում Է 2014 թվականի հոկտեմբերից։

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ