Միջազգային

Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 29 հազարը

1 րոպեի ընթերցում

Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 29 հազարը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում և Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 29 հազարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Անադոլու»-ն տեղեկացնում է, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 24 հազար 617 մարդ։

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ՝ երկրաշարժերի զոհերի թիվը Սիրիայում գերազանցել է 4,5 հազարը։

Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա։ Հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից ողջ դուրս բերել 8-ամյա աղջկա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում