ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 12-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացել, որ Արենի-Ելփին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ` Ա. Ա., ծնված 1995 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Ռ. Դ., ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները, իսկ «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1995 թ․) վթարից խուսափելով դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ճանփեզրյա ջրահեռացման առվակում։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ֆ. Կ.-ն (ծնված 1985 թ․) և «Mercedes-Benz E320»-ի վարորդը հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան