Միջազգային

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի

1 րոպեի ընթերցում

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«1042 վիրավոր, 326 զոհ Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում, զոհերի թիվը վերջնական չէ», - հայտնել է Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook-ում։

Սիրիայի՝ Դամասկոսի կողմից չվերահսկվող շրջաններում զոհերի, վիրավորներիի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ժամը 04:17-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Գրանցվել է նաև 78 հետցնցում: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում զոհվել է 912 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 5000-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում