Չինաստանը զգուշացրել Է ԱՄՆ-ին օդապարիկի հետ կապված միջադեպի հետևանքների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ կձեռնարկել, եթե ԱՄՆ-ը չինական օդապարիկի հետ կապված միջադեպն օգտագործի՝ ի վնաս Չինաստանի շահերի ու արժանապատվության, ասվում է Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը ՉԺՀ-ի ԱԳՆ-ի հղած հայտարարության մեջ, որը դիվանագիտական ​​առաքելության ներկայացուցչությանն Է փոխանցել փոխարտգործնախարար Սե Ֆենը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

ԱՄՆ-ն իր տարածքում չինական օդապարիկ է խոցել, որն, ըստ Պենտագոնի, եղել Է հետախուզական։ Պեկինում հերքել են օդապարիկի կապը զինվորականների հետ։

«Ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն ազդել և վնաս են հասցրել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կայունացմանն ուղղված երկու կողմերի ջանքերին և գործընթացին: Չինաստանը վճռականորեն հանդես Է գալիս դրա դեմ և ամերիկյան կողմին կոչ Է անում չձեռնարկել հետագա այնպիսի գործողություններ, որոնք վնաս են հասցնում Չինաստանի շահերին, և չբորբոքել կամ չմեծացնել լարվածությունը», - ասվում է հայտարարության մեջ։

Չինաստանի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ երկրի կառավարությունը «վճռականորեն կպաշտպանի չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը, վճռականորեն կպաշտպանի Չինաստանի շահերն ու արժանապատվությունը և իրեն իրավունք կվերապահի հետագա անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել»։

Սի Ֆենը նշել է, որ ԱՄՆ-ի տարածքում օդապարիկի հայտնվելը պայմանավորված էր ֆորսմաժորային հանգամանքներով, ինչի մասին Պեկինը տեղեկացրել է Վաշինգտոնին։ Չնայած դրան՝ «ամերիկյան կողմն անտեսել է դա և անհամաչափ ուժ կիրառել քաղաքացիական օդապարիկի դեմ»:

Սա «միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի ոգու խախտում է»։

Ավելի վաղ Պեկինը պաշտոնական բողոք էր հայտնել Վաշինգտոնին խոցված օդապարիկի առնչությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, անցյալ շաբաթ ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել էին, որ հունվարի 28-ից հետևում են օդապարիկին, որն սկզբում անցել էր Ալյասկայի և արևմտյան Կանադայի վրայով, այնուհետև ԱՄՆ-ի վրայով թռել հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք: Պենտագոնի խոսնակը հայտնել էր, որ օդապարիկը կոմերցիոն օդանավերից ավելի մեծ բարձրության վրա է գտնվում և ռազմական կամ ֆիզիկական սպառնալիք չի ներկայացնում ցամաքում գտնվող մարդկանց համար:

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Էր, որ ամերիկյան կործանիչները ծովի վրա խոցել են օդապարիկը: Այժմ զինվորականները հավաքում են խոցված ապարատի բեկորները Հարավային Կարոլինայի ափերի մոտ։

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից