Հասարակական

Երևանի Դուրյան թաղամասում բեռնատար է կողաշրջվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Դուրյան թաղամասում բեռնատար է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 3-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դուրյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ZiL մակնիշի ավտոմեքենան շրջվել է էլեկտրական սյան վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել երկաթբետոնե սյան և գազատար խողովակի վրա։

a1.jpg (350 KB)

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բեռնատարը տեղի ուժերով, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

a2.jpg (213 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում