ԱՄՆ-ի երկնքում է հայտնվել ենթադրյալ չինական լրտեսական օդապարիկ. Պենտագոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածի երկնքում հայտնվել է շատ մեծ չափերի մի օդապարիկ, որն, ըստ Վաշինգտոնի, լրտեսական է և պատկանում է Չինաստանին: Պենտագոնի խոսնակ, բրիգադիր գեներալ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն արդեն մի քանի օր է՝ հետևում են օդապարիկին, որը գտնվում է երկրի հյուսիսային հատվածում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

Ըստ Պենտագոնի խոսնակի՝ օդապարիկը կոմերցիոն օդանավերից ավելի մեծ բարձրության վրա է գտնվում և ռազմական կամ ֆիզիկական սպառնալիք չի ներկայացնում ցամաքում գտնվող մարդկանց համար:

Վկայակոչելով պաշտպանական ոլորտի մեկ այլ պաշտոնյայի՝ CNN-ը նշում է, որ իշխանությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ են տվել չխոցել օդապարիկը, քանի որ դրա բեկորները կարող են սպառնալիք ներկայացնել գետնին գտնվող մարդկանց անվտանգության համար:

«Մենք վստահ ենք, որ մեծ բարձրության վրա հսկողություն իրականացնող օդապարիկը պատկանում է Չինաստանին: Նման գործունեության դեպքեր են նկատվել վերջին մի քանի տարիների ընթացքում, այդ թվում՝ այս վարչակազմից առաջ», - ասել է պաշտոնյան։

Աղբյուրը նշել է, որ օդապարիկը թռչում է «մի քանի զգայուն օբյեկտների» վրայով, սակայն դրա կողմից հետախուզական տվյալների հավաքագրման ռիսկը մեծ չէ: Պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ Երկրի ցածր ուղեծրում գտնվող չինական լրտեսական արբանյակները կարող են ավելի լավ հետախուզական տվյալներ տրամադրել, ինչից հետևում է, որ Պեկինի համար տվյալ օդապարիկի արժեքը մեծ չէ:

Պաշտպանական ոլորտի մեկ այլ պաշտոնյա հայտնել է, որ օդապարիկը երեք ավտոբուսի չափի է:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են չինական լրտեսական ջանքերի մասին, իսկ օդապարիկի ներկայությունն ԱՄՆ-ում տեղի է ունենում «զգայուն պահի», երբ առաջիկա օրերին նախատեսվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Պեկին:

CNN-ը հիշեցնում է, որ Բայդենը Չինաստանը համարել է «ԱՄՆ-ի համար ամենալուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերը», և երկու համաշխարհային գերտերությունների միջև մրցակցությունը բավական լարված է:

Հայերեն English Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները