ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Լարսը փակ է բեռնատարների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից)փակ էկցորդիչովբեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝դժվարանցանելի:

«Դժվարանցանելի էԱմասիա-Բերդաշեն ավտոճանապարհը:

Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղառկա էմերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, Ճամբարակ,Գավառ, Քաջարան, Ջերմուկ, Եղեգնաձոր, Դիլիջան քաղաքներում, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում էձյուն։

Ամասիայի, Աշոցքի, Մարալիկի և Գյումրիիտարածաշրջաններումբուք է։

Թալին քաղաքում և Աշտարակի տարածաշրջանումմառախուղ է»,- ասվում է հաղորդագրությանմեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակէբեռնատարներիհամար։

Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայերեն