Մշակույթ

Յակոբսոնի անվան բալետի թատրոնն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Յակոբսոնի անվան բալետի թատրոնն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակոբսոնի անվան բալետի թատրոնը մարտի 3-4-ին առաջին անգամ հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնը Երևանում կներկայանա Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետով:

Ներկայացման բեմադրությունը՝ Մարիուս Պետիպայի, Ալեքսանդր Գորսկու, լիբրետոն և վերաբեմադրությունը՝ Յոհան Կոբբորգի, բեմադրության և զգեստների նկարիչ՝ Ժերոմ Կապլան, լուսային ձևավորումը՝ Վինսենթ Միլլեյի, դիրիժոր՝ Իգոր Տոմաշևսկի, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ:

էմոցիոնալ երաժշտությունը, գունագեղ զգեստներն ու դեկորները անտարբեր չեն թողնի ոչ ոքի:

Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ​​ակադեմիական թատրոնը ՌԴ վաստակավոր արտիստ Անդրիան Ֆադեևի ղեկավարությամբ եզակի արտիստական ​​կոլեկտիվ է։ Թատրոնն ունի 50-ամյա պատմություն և պատվով կրում է 20-րդ դարի ռուս ականավոր պարուսույցի անունը։

Այսօր Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան պետական ​​ակադեմիական բալետի թատրոնը երկրի ամենաուժեղ բալետային խմբերից է, Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակի դափնեկիր է, Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ»-ի մրցանակակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում