Ֆինլանդիան Թուրքիայից ոչ մի ապացույց չի ստացել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի ոչ մի ապացույց չեն ստացել Թուրքիայից:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Արտաքին գործերի նախարարությունը որևէ ապացույց չի ստացել այն մասին, որ Թուրքիան առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման հարցում... Բացի այդ, ես կցանկանայի ասել, որ մինչ այժմ մենք որևէ կոնկրետ քայլ չենք տեսել Թուրքիայի կողմից», - կիրակի օրը Yle հարթակին ասել Է Ֆինլանդիայի ԱԳՆ-ի քաղաքական վարչության գլխավոր տնօրեն Պիրիտա Ասունմաան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Անկարան կարող է Շվեդիայից առանձին դիտարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը։

Ըստ արտաքին քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Թոնի Ալարանտի՝ Թուրքիան պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գա այն մասին, որ Ֆինլանդիան կատարել է անդամակցության համար համաձայնեցված բոլոր պայմանները, և որ ոչ մի նոր պայմաններ չեն լինի։ Ալարանտան հավելել է, որ դեռևս դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի Էրդողանն՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը կդիտարկվի Շվեդիայից առանձին:

«Միտքդ Է գալիս «բաժանիր և տիրիր» քաղաքականության գաղափարը», - նշել Է նա։ Կիրակի օրը հեռուստատեսային ելույթում Էրդողանն ասել էր, որ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել Շվեդիայից առանձին, «եթե Ֆինլանդիան թույլ չտա նույն սխալը, ինչ Շվեդիան»: «Նրանք (խմբ.՝ Շվեդիայի իշխանությունները) յուրովի ծիծաղում են մեզ վրա... Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք այլ ազդանշան ուղարկել Ֆինլանդիայի վերաբերյալ:

Շվեդիան շոկի մեջ կհայտնվի, երբ մենք նման ազդանշան ուղարկենք», - մեջբերում են Էրդողանի խոսքն արևմտյան լրատվամիջոցները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդան Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև հրապարակայնորեն այրել էր մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը։ Դրանից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումը:

Թուրքիան անորոշ ժամանակով հետաձգել էր բանակցությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ՝ ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության շուրջ: Շաբաթ օրը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց համատեղ ուղին։ Նա նշել էր, որ ՆԱՏՕ-ի ճանապարհը փակ չէ իրենցից ոչ մեկի համար։

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը՝ նավի վրա կատարված հարձակման պատճառով

«Ժառանգությունը արմատների լույսի ներքո». Մոսկվայում ՀՀ դեսպանատանը ստեղծագործական երեկո է կազմակերպվել

110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձև