Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Անկարան թույլ չի տա Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Էրդողան

Անկարան թույլ չի տա Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումն այն բանից հետո, երբ Շվեդիայի իշխանությունները թույլ են տվել Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններ իրականացնել և այրել Ղուրանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի նախարարների կաբինետի նիստից հետո կայացած հեռուստաուղերձում։

«Նրանք, ովքեր թույլ տվեցին, որ նման խայտառակություն կատարվի Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև, չպետք է մեզանից որևէ բարյացակամություն սպասեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումի առնչությամբ։ Եթե ​​Շվեդիան չի հարգում Թուրքիային, ինչպես նաև մուսուլմանների կրոնական զգացմունքները, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում մեզանից ոչ մի աջակցություն չի ստանա», - մեջբերում է «Anadolu» գործակալությունը Թուրքիայի ղեկավարի խոսքերը։

Էրդողանի խոսքով՝ «Շվեդիայում կատարված զազրելի արարքը վիրավորանք է բոլորի համար, ովքեր հարգում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ մուսուլմանների իրավունքներն ու ազատությունները»։

«Եթե Շվեդիան այդքան աջակցում է ահաբեկչական կազմակերպության անդամներին և իսլամի թշնամիներին, ապա մենք խորհուրդ ենք տալիս իրենց երկրի պաշտպանությունը նրանց վստահել», - ասել է Թուրքիայի ղեկավարը։

Գործակալությունը նշում է, որ հունվարի 21-ին աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Ռասմուս Պալուդան հակաիսլամական սադրանք է իրականացրել Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև։ Նա հրապարակայնորեն այրել է մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը։

Ի պատասխան՝ Անկարան չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի առաջիկա այցը Թուրքիա։

Անկարայում Շվեդիայի դեսպան Ստաֆան Հյորստրյոմը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան խիստ բողոք են ներկայացրել այն առնչությամբ, որ Շվեդիայի իշխանությունները տվյալ ակցիայի կազմակերպման թույլտվություն են տվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am