ԱՄՆ-ն առնչություն չունի Իրանում զինամթերքի գործարանի վրա տեղի ունեցած հարձակման հետ. Պենտագոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինուժը ներգրավված չի եղել Իրանում տեղի ունեցած հարձակման մեջ: Նման հայտարարություն է արել Պենտագոնի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը՝ մեկնաբանելով Սպահանի զինամթերքի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

Ռայդերը հրաժարվել է այլ մեկնաբանություններ անել:

Եվս մի քանի ամերիկացի պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, գործակալությանը հայտնել են, որ Վաշինգտոնն առնչություն չունի Սպահանում տեղի ունեցածի հետ: Նրանք հավելել են, որ, ամենայն հավանականությամբ, հարձակման հետևում կանգնած է Իսրայելը: Իսրայելի հնարավոր առնչության մասին կիրակի օրը հրապարակում էր արել նաև The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով մի քանի պաշտոնյաների, որոնք խոսել էին իրենց անունը չհրապարակելու պայմանով:

Թեհրանը պաշտոնապես որևէ մեկին չի մեղադրել հարձակման համար: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը տեղի ունեցածն անվանել է «վախկոտ» հարձակում, որի նպատակն էր անկայունություն ստեղծել Իրանում: Սակայն ըստ Reuters-ի՝ պետական հեռուստաընկերության եթերում իրանցի օրենսդիրներից մեկը հայտնել էր, որ ենթադրություններ կան, որ հարձակման պատասխանատուն Իսրայելն է:

Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալ: Reuters-ը հիշեցնում է, որ Իսրայելը բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է իրանական թիրախների հարվածել, եթե դիվանագիտության միջոցով չհաջողվի կանգնեցնել Թեհրանի միջուկային կամ հրթիռային ծրագրերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին՝ երեկոյան ժամը 23։30-ին, անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Ըստ Իրանի պաշտպանության նախարարության՝ հարձակումը ձախողվել է. ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական ծուղակներում և պայթել: Դեպքի հետևանքով տուժածներ չկան, թեթև վնասվել է գործարանի տանիքը։

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը