Հասարակական

Երևանի Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է

1 րոպեի ընթերցում

Երևանի Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 29-ին, ժամը 13:41-ին ահազանգ է ստացել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ըստ ՀՀ ԱԻՆ նախնական տվյալների՝ պահեստային տարածքում այրվում է շինանյութ և 185 հատ փայտատաշեղային սալ։ Տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։39-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում