Սերգեյ Մովսիսյանն այցելել է Մուղնու զորամաս, շնորհակալագրեր ու պարգևներ հանձնել զինծառայողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի, ոլորտի մարզային կառույցների պետերի հետ այցելել է Մուղնու N զորամաս։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արագածոտնի մարզպետարանից:

Համազգային տոնի առաջին շնորհավորանքը մարզպետը հղել է հայրենյաց պաշտպանի շարքերը համալրած նորակոչիկներին, ովքեր արդեն հիանալի տիրապետում են զինվորական կարգուկանոնին, աչքի են ընկնում հայ զինվորի խրոխտ կեցվածքով։ Այս ամենը նրանք ապացուցեցին տոնական օրվան նվիրված ցուցադրությանը։

Մինչ շնորհավորական ելույթների մեկնարկը, մարզպետի գլխավորությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ին զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։

Զինվորներին, զինվորականներին ուղղված շնորհավորանքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշել է, որ 1992 թ․կազմավորված Հայոց բանակն իր պատմության ընթացքում կոփվել է, տեսել և՛ հաղթանակ, և՛ ծանր ու դժվարին օրեր, և այսօր էլ անսասան կանգնած է իր ազգի կողքին՝ որպես նրա անվտանգության երաշխավոր, որպես երկրի գոյության հուսալի առանցք։

«Բանակը մեզ համար ընտանիքի պես է, և մեզնից յուրաքանչյուրը նրան պետք է վերաբերվի որպես ընտանիքի անդամի։ Բարձր բարոյահոգեբանական ոգով ու նվիրումով շարունակեք ձեր ծառայությունը՝ ձեր անփոխարինելի ներդրումը բերելով բանակաշինության, բանակի հզորացման գործում»,-ասել է Սերգեյ Մովսիսյանը։

Հոգևորականի առաջնորդությամբ ներկաները միասնական աղոթք են հնչեցրել առ Աստված՝ խաղաղություն, բարօրություն ու զորություն հայցելով։

Օրվա առիթով մարզպետն իր անունից շնորհակալագրեր ու մակագրված նվերներ է հանձնել զինվորական ծառայության մեջ աչքի ընկած, մարտական գործողությունների մասնակից, զինվորական պարտականությունները բարեխղճորեն կատարող սպաներին:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն