Առաջին անգամ ԱՄՆ Կոնգրես Է ներկայացվել արհեստական ​​ինտելեկտի ստեղծած բանաձև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսական Թեդ Լյուն (դեմոկրատ Կալիֆորնիայի նահանգից) հունվարի 26-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ Է ներկայացրել բանաձև, որն ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կոնգրեսականի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

«Կոնգրեսական Լյուն ներկայացրել է պատմության մեջ առաջին դաշնային բանաձևը, որը պատրաստվել Է արհեստական ​​ինտելեկտի կողմից», - գրված է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ այդ նպատակով օրենսդիրն օգտագործել է չաթ-բոտ՝ ChatGPT արհեստական ​​ինտելեկտի գործառույթներով։ Օգտագործելով այս մոդելը՝ Լյուն հանձնարարել է «գրել Կոնգրեսի համապարփակ բանաձև՝ ընդհանուր աջակցություն հայտնելով այն բանին, որ Կոնգրեսը կենտրոնանա արհեստական ինտելեկտի վրա»:

Ավելի վաղ կոնգրեսականն օրենսդիրներին կոչ Էր արել միջոցներ ձեռնարկել արհեստական ​​ինտելեկտի ոլորտը կարգավորելու համար։

Միևնույն ժամանակ CNN-ը հաղորդում է, որ ChatGPT արհեստական ​​ինտելեկտով աշխատող չաթ-բոտը քննություններ է հանձնել Մինեսոտայի համալսարանի չորս դասընթացների և Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցում բիզնեսի կառավարման դասընթացի համար։ Ստուգելու համար, թե չաթ-բոտը որքան լավ կարող Է պատասխանել քննական հարցերին, Մինեսոտայի համալսարանի դասախոսները թեստերը գնահատել են աշխատանքների ընդհանուր հոսքի մեջ:

Չորս քննությունների համար ChatGPT-ը միջին հաշվով ստացել Է C+ բալ, որը համապատասխանում Է «բավարար» գնահատականին՝ հաղթահարելով դասընթացներից յուրաքանչյուրի նվազագույն շեմը: Ուորթոնի բիզնեսի դպրոցում չաթ-բոտը գնահատվել է ավելի բարձր՝ B և B-, ինչը համարժեք է «լավ» գնահատականին:

Ուորթոնի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Քրիստիան Թերվիշը նշել է, որ ChatGPT-ն իրեն «գերազանց» է դրսևորել գործառնությունների կառավարման և գործընթացների վերլուծության վերաբերյալ պարզ հարցերին պատասխանելիս, սակայն «անսպասելի» սխալներ է թույլ տվել տարրական մաթեմատիկայի հարցերի ժամանակ:

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ