Խաչանովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի դրոշներով իրեն աջակցած երկրպագուներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն ամփոփել է Ավստրալիայի բաց առաջնությունում իր ելույթներն ու անդրադարձել այն երկրպագուներին, որոնք Հայաստանի դրոշներով աջակցել են իրեն ամբողջ մրցաշարի ընթացքում:

«Ինձ համար կարևոր է այն, որ Հայաստանի դրոշներով երկրպագուներ կային տրիբունաներում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար: Ռուս երկրպագուներին չէին թողել Ռուսաստանի դրոշը բերել, սակայն ես զգացել եմ նաև նրանց աջակցությունը: Երջանիկ եմ, որ նրանք իրենց սերը տվեցին ինձ մինչև վերջին պահը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Խաչանովը:

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչից: Կիսաեզրափակիչում Խաչանովը մրցեց հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 4 ժամից ավել ձգված մրցախաղում Ցիցիպասը հաղթեց 7:6, 6:4, 6:7, 6:3 հաշվով:

Հայերեն العربية English Türkçe

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել

Խախտումների պատճառով կասեցվել է «Սևան-Անուշ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին

ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ

Թրամփը հայտարարել է, որ Patriot համակարգերը հարկավոր են ոչ միայն Ուկրաինային, այլև ԱՄՆ-ին

Հրդեհ Սիլիկյան թաղամասում. այրվել է շինարարական աղբ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Ամասիա համայնքում հիմնանորոգվում է Գտաշեն-Կամխուտ բնակավայրերը միացնող կամուրջը

Թրամփը համարում է, որ դեռ վաղ է որոշում կայացնել Վենսին որպես հաջորդ նախագահի թեկնածու աջակցելու մասին

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը