Միջազգային

Նոր Զելանդիայի վարչապետը ստանձնել է պաշտոնը

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիայի վարչապետը ստանձնել է պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի օրը Նոր Զելանդիայի Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավար ընտրված Քրիս Հիփքինսը երդում է տվել որպես երկրի կառավարության նոր ղեկավար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

Նա այդ պաշտոնում կփոխարինի Ջասինդա Արդերնին, որն ավելի վաղ անսպասելիորեն հայտարարել Էր իր հրաժարականի մասին։ Հունվարի 24-ին Արդերնը որպես վարչապետ վերջին անգամ հանդես Է եկել հանրության առջև՝ հայտարարելով, որ ինքն ամենից շատ կկարոտի մարդկանց, քանի որ նրանք եղել են «աշխատանքի ուրախությունը»:

«Ամբողջ սրտով շնորհակալ եմ ձեզանից իմ կյանքի ամենամեծ առանձնաշնորհի համար», - ասել Է նա: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Արդերնը մտադիր է կառավարության ղեկավարի գրասենյակը լքել փետրվարի 7-ին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, լեյբորիստների ղեկավար ընտրվելուց հետո Հիփքինսը հայտարարել Էր, որ իր կառավարությունը կդադարեցնի ոչ առաջնահերթ բարեփոխումները և կկենտրոնանա երկրի տնտեսության և համաշխարհային գնաճի ազդեցության վրա: 42-ամյա Ջասինդա Արդերնը հունվարի 19-ին հայտարարել էր, որ պաշտոնաթողությունից հետո իր ժամանակը կնվիրի 4-ամյա դստերը և փեսացուին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում