Միջազգային

Նոր Զելանդիայի ապագա վարչապետը պաշտոնը կստանձնի հունվարի 25-ին

2 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիայի ապագա վարչապետը պաշտոնը կստանձնի հունվարի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի ապագա վարչապետ Քրիս Հիփքինսը հայտարարել է, որ իր կառավարությունը կդադարեցնի ոչ առաջնահերթ բարեփոխումները և կկենտրոնանա երկրի տնտեսության, համաշխարհային գնաճի ազդեցության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:

«Առաջիկա մի քանի ամիսներին դուք ավելի պարզ կտեսնեք, թե ինչ նկատի ունենք՝ առաջնահերթությունները փոխել ասելով… Մենք պետք է կենտրոնանանք որոշ առօրյա խնդիրների վրա, որոնց վրա նորզելանդացիներն, անշուշտ, կենտրոնացած են այս պահին, այդ թվում՝ այնպիսի հարցերի, ինչպիսիք են կյանքի արժեքը, շարունակվող համաշխարհային գնաճի հետևանքները», - ասել է Նոր Զելանդիայի ապագա ղեկավարը:

Հիփքինսը հունվարի 22-ին ընտրվել է Նոր Զելանդիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար, ինչը նշանակում է, որ նա կդառնա երկրի հաջորդ վարչապետը՝ փոխարինելով Ջասինդա Արդերնին, ով օրեր առաջ հրաժարական էր տվել Նոր Զելանդիայի ղեկավարի պաշտոնից:

Քրիս Հիփքինսի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին, երբ պաշտոնապես կավարտվի Արդերնի պաշտոնավարումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, 42-ամյա Ջասինդա Արդերնը հունվարի 19-ին հայտարարել էր, որ պաշտոնաթողությունից հետո իր ժամանակը կնվիրի 4-ամյա դստերը և փեսացուին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում