Միջազգային

Լուկաշենկոն Սի Ծինփինին հրավիրել է Բելառուս

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն Սի Ծինփինին հրավիրել է Բելառուս

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Գարնանային տոնի կապակցությամբ և նրան հրավիրել Է այցելել Բելառուս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Հրավիրում եմ Ձերդ գերազանցությանն այցելել Բելառուսի Հանրապետություն, որտեղ Ձեզ ճանաչում և գնահատում են որպես իսկական բարեկամի, և որտեղ Ձեզ ամենաջերմ ընդունելությունն է սպասվում»,- ասված է շնորհավորանքում։

Լուկաշենկոն նշել է՝ չնայած այն բարդություններին, որոնք բերել էր նախորդ տարին՝ երկու կողմերը համատեղ ջանքերով կարողացել են նշանակալի հաջողությունների հասնել Բելառուս-Չինաստան համագործակցային հարաբերություններում:

«ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել է երկկողմ համաձայնագրերի փաթեթ, որը համապատասխանում է երկու պետությունների շահերին և էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջև բարեկամությունը: Մինսկի և Պեկինի հարաբերությունները հասել են համապարփակ ռազմավարական գործընկերության նոր մակարդակի»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում