Հասարակական

Հրդեհ Երևանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում. տուժել է 1, տարհանվել՝ 20 քաղաքցի

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Երևանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում. տուժել է 1, տարհանվել՝ 20 քաղաքցի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 20-ին, ժամը 17։37-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Հրշեջ-փրկարարական ջոկատներից դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի։

Ըստ ԱԻՆ ՓԾ նախնական տվյալների՝ փրկարարները տարհանել են 20 բնակչի։

Նշվում է, որ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։55-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում