Տարածաշրջանային

Բոսֆորի նեղուցում վերսկսվել է նավարկությունը

1 րոպեի ընթերցում

Բոսֆորի նեղուցում վերսկսվել է նավարկությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոսֆորի նեղուցում հունվարի 16-ից վերականգնվել է նավերի երթևեկությունը: Դա տեղի է ունեցել ծանծաղուտում խրված նավը դուրս բերելուց հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը:

Գործակալությունը հայտնում է, որ ներկայումս նեղուցում նավերի բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել:

Ուկրաինայից Ստամբուլ մեկնող բեռնանավն առավոտյան է խրվել է ծանծաղուտում: Ավելի քան չորս ժամ տևած գործողություններից հետո այն այնտեղից դուրս է բերվել:

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով՝ նավերի շարժը հյուսիսից հարավ վերականգնվել է տեղական ժամանակով ժամը 17:40-ից՝ Երևանի ժամանակով ժամը 18:40-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում